Սույն թվականի դեկտեմբերի 10-ին Հոնկոնգ քաղաքում Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանին տրվել է անդամակցության հավաստագիր Մետաքսի ճանապարհ միջազգային առևտրի պալատի նախագահ Լյու Յանժոնգի կողմից:
Մետաքսի ճանապարհ առևտրային պալատների ասոցիացիայի դաշինքին Երևանի ԱԱՊ-ի անդամակցությունը հանդիսանում է նոր խթան շարունակական և հեռանկարային համագործակցության համար: Այն նպաստելու է առևտրային և տնտեսական հարաբերությունների զարգացմանը, գործարար շրջանակների առավել ակտիվ համագործակցությանը, համատեղ նախագծերի իրականցմանը:
Մետաքսի ճանապարհ միջազգային առևտրի պալատը (SRCIC) հիմնադրվել է 2015թ-ին Հոնկոնգ քաղաքում: Ներկայումս Պալատն ունի 90-ից ավել անդամներ աշխարհի 75 երկրներից: SRCIC- ը հարթակ է տարբեր երկրների գործարար համայնքների ներկայացուցիչների միջև, որը հնարավորություն է ընձեռում մշակութային, տեղեկատվության, փորձի փոխանակման, ծրագրերի համակարգման և նորարարական տեխնոլոգիաների զարգացման համար: Կազմակերպությունը դարձել է գլոբալ առևտրի, ներդրումների և կայուն զարգացման կարևոր շարժիչ ուժ: