2018թ-ի մարտի 7-ին ՀՀ ԱԱՊ դահլիճում տեղի ունեցավ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի վերաբերյալ սեմինար-քննարկում:
Հանդիպումը վարեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Վարչության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետի տեղակալ Լիլիթ Մովսիսյանը, ով ներկայացրեց ԵԱՏՄ մաքսային օրեսգրքի հիմնական դրույթները:
Բանախոսն ընդգծեց, որ մաքսային նոր օրենսգիրքը պարունակում է մի շարք դրույթներ, որոնք պետք է զգալիորեն պարզեցնեն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների աշխատանք:
Սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հարց ու պատասխանի միջոցով ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: