Ս.թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԱՊ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Հարկային օրենսգրքի՝ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ» թեմայով սեմինար-քննարկում:
Միջոցառումը կազմակերպել էր Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը և «Ֆին. ԱՄ Քոնսալթինգ» ընկերությունը: Քննարկմանը մասնակցում էին Պալատի անդամ հանդիսացող երեք տասնյակից ավել ընկերությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով սեմինարի մասնակիցներին, Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Արտակ Միքայելյանը ներկայացրեց Պալատի կողմից սեմինար-քննարկմն կազմակերպման և տնտեսվարող սուբյեկտներին փոփոխությունների մասին իրազեկելու անհրաժեշտությունը:

Սեմինար-քննարկումը վարեց «Ֆին. ԱՄ Քոնսալթինգ» ընկերության Գլխավոր տնօրեն Արման Մկրտչյանը: Նա նշեց, որ 2018թ-ի հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտնելու Հ Հ հարկային օրենսգիրքը, որով սահմանվել են նոր կարգավորուներ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ»-ի մասով: Իր ելույթում Արման Մկրտչյանը մանրամասն ներկայացրեց ԱԱՀ-ի կարգավորումնեըը, մասնավորապես՝ հարկման օբյեկտը, հարկման բազան, հաշվանցումների (պակասեցումների) իրականացման կարգը, որ դեպքում են ԱԱՀ-ից ազատվում գործարքներն ու գործատուները, ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքները, հաշվանցումների կատարման սահմանափակումները, որ դեպքում հաշվանցումներ չեն կատարվում, ԱԱՀ-ի վերադարձման կարգը, փոխանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները, ԵՏՄ ներմուծման դեպքում ներկայացվող փաստաթղթերը, ացումային դրույթները, ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետի հետաձ գումը և այլն:
Քննարկման արդյունքում մասնակիցները ստացան իրենց համար չկարգավորված հարցերի պարզաբանումները: Հնչեցին հարցեր, որոնց «Ֆին.ԱՄ Քոնսալթինգ» ընկերության Գլխավոր տնօրեն Արման Մկրտչյանը տվեց մանրամասն և սպառիչ պատասխաններ: