Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը և «Արփիար Հոլդինգ» ընկերությունը համատեղ կազմակերպում են «Մարքեթինգի Նոր Տենդենցները Բիզնեսում» թեմայով սեմինար-քննարկում, որը տեղի կունենա 2018 թ-ի փետրվարի 16-ին ժամը 15:00-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում (հասցե՝ Խանջյան 11, 4-րդ հարկ)։

Մարքեթինգի դերը կազմակերպություններում ամեն տարի ավելի է ընդգծվում՝ հաշվի առնելով ինչպես սպառողների փոփոխվող վարքագիծը, այնպես էլ հասանելիությունը գլոբալ շուկաներին։ Մարքեթինգը դառնում է կարևորագույն գործառույթ, երբ խոսքը գնում է նոր առաջարկներ մշակելու մասին, նաև հաճախորդների հետ ամուր հարաբերությունների ստեղծմանը։ Մարքեթինգն ամեն օր ստիպված է համապատասխանել բիզնեսի և սպառողների նոր պահանջներին, իսկ ավելի խելացի մարքեթոլոգներն իրենք են ստեղծում նոր տենդենցներ։

Արդիական մարքեթինգային թեմաների մասին կխոսի մարքեթինգի ու հաղորդակցության 15-ամյա փորձ ունեցող մասնագետ՝ Հրաչուհի Բարսեղյանը։

Միջոցառմանը կարող են մասնակցել նախապես գրանցված Պալատի անդամ հանդիսացող ընկերության ներկայացուցիչները: Գրանցվել հետևյալ հղումով ՝https://goo.gl/forms/BXg71wY9YnadKHA63, կամ զանգահարեք Հեռ.՝ (+374 60) 484 913 , Բջջ. (+374 93) 353 000