Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը և «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպում են «Հեղինակային և հարակից իրավունքների կիրարկումը Հայաստանում» թեմայով սեմինար-քննարկում:

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՝

1. Հեղինակային իրավունքների իրավական պահպանության և պաշտպանության առանձնահատկությունները համացանցում:

2. Հրատարակիչների իրավունքները և դրանց իրականացման մեխանիզմները:

3. Մուլտհերոսների հեղինակային իրավունքների իրավական պահպանության առանձնահատկությունները:

4. Հեղինակային և հարակից իրավունքների մասին նոր օրենքի նախագծի փոփոխությունները հեռարձակման, ֆիլմ արտադրողների և հրատարակիչների իրավունքների բնագավառներում:

Մասնակիցների թիվը սահմանափակ է (մինչև 50 մասնակից):
Սեմինար-քննարկմանը կարող են մասնակցություն ունենալ միայն նախապես գրանցված Ընկերությունների ներկայացուցիչները:

Գրանցվել հետևյալ հղումով՝ https://goo.gl/forms/nEzLZ6Zbnu5ErUdy1

Հարցերի դեպքում զանգահարել Երևանի ԱԱՊ՝ (+374 60) 484 913 , բջջ. (+374 93) 353 000 կամ Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ՝ 012 911 990:

Անցկացման վայրը՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ (հասցե՝ Խանջյան 11, 2-րդ հարկ):