2018թ-ի մարտի 20-ին Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը և «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» իրավապաշտպան ՀԿ-ն կազմակերպել էին «Ապրանքային նշանների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով սեմինար-քննարկում, որին մասնակցում էին նշյալ կազմակերպությունների անդամ ընկերությունների ներկայացուցիչները:

Պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում սեմինար-քննարկմանը հրավիրված էր նաև ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի պետ Արա Աբգարյանը, ով մասնակիցներին մանրամասն ներկայացրեց ապրանքային նշանի գրանցման կարգը, գրանցման ընթացքում հայտատուների կողմից թույլ տրվող հիմնական սխալները և դրանց իրավական հետևանքները (գրանցումը մերժելու բացարձակ և հարաբերական հիմքերը):