Փետրվարի 27-ին Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի և ԱՄՆ-ից ( ք. Վաշինգտոն) ժամանած Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի ներկայացուցիչներն այցելեցին «Էլբատ» ընկերություն:

Այցի շրջանակներում քննարկվեցին համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ներկայացուցիչները շրջայց կատարեցին արտադրական տարածքում, առավել մանրամասն ծանոթացան արտադրական գործընթացին: