«Մարքեթինգի Նոր Տենդենցները Բիզնեսում» սեմինար-քննարկում

2018թ-ին փետրվարի 16-ին Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը և «Արփիար Հոլդինգ» ընկերությունը համատեղ կազմակերպել էին «Մարքեթինգի Նոր Տենդենցները Բիզնեսում» թեմայով սեմինար-քննարկում։
Սեմինար- քննարկմանը մասնակցում էին Պալատի անդամ հանդիսացող երկու տասնյակից ավել ընկերությունների ներկայացուցիչներ:
Մասնակիցներին ողջունեց Երևանի ԱԱՊ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արտակ Միքայելյանը:

Քննարկումը վարեց մարքեթինգի ու հաղորդակցության 15-ամյա փորձ ունեցող մասնագետ՝ Հրաչուհի Բարսեղյանը։
Մասնավորապես անդրադարձ կատարվեց մարքեթինգի դերին, գործառույթներին, նշանակությանը բիզնես ոլորտում, մարքեթինգային վաճառքներին, բրենդինգ և ռեբրենդինգին, մարքեթինգային տեխնոլոգիաներին և այլն:

Սեմինար քննարկումն ափոփվեց հարց ու պատասխաններով մասնակիցների և բանախոսի միջև: Հնչեցին հարցեր, որոնց տրվեց մանրամասն և լիարժեք պատասխաններ: