«Ապրանքային նշանների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» սեմինար-քննարկում

2018թ-ի մարտի 20-ին Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը և «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» իրավապաշտպան ՀԿ-ն կազմակերպել էին «Ապրանքային նշանների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով սեմինար-քննարկում, որին մասնակցում էին նշյալ կազմակերպությունների անդամ ընկերությունների ներկայացուցիչները:

Պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում սեմինար-քննարկմանը հրավիրված էր նաև ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի պետ Արա Աբգարյանը, ով մասնակիցներին մանրամասն ներկայացրեց ապրանքային նշանի գրանցման կարգը, գրանցման ընթացքում հայտատուների կողմից թույլ տրվող հիմնական սխալները և դրանց իրավական հետևանքները (գրանցումը մերժելու բացարձակ և հարաբերական հիմքերը):

«ՄՍ իրավատերերի ակումբ» իրավապաշտպան ՀԿ խորհրդի նախագահ Արարատ Գալոյանը մասնակիցներին ներկայացրեց ապրանքային նշանի չեղյալ և անվավեր ճանաչելու հիմքերը և իրավական հետևանքները:

Ինչպես նաև «ՄՍ իրավատերերի ակումբ» իրավապաշտպան ՀԿ տնօրեն Արթուր Վարդերեսյանը ներկայացրեց ապրանքային նշանի ապօրինի օգտագործման դեմ պայքարի քրեական առանձնահատկությունները, իրավատերերի և իրավապահների կողմից թույլ տրվող հիմնական սխալները և իրավական հետևանքները: