Տեղեկատնություն ԶԼՄ-ների համար

Տեղեկատնություն ԶԼՄ-ների համար
2017 թվականի հոկտեմբերի 17-ին ժամը 15.30 Երևանում, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Էրատո» սրահում տեղի կունենա Գործարար Շահերի Պաշտպանության Ցանցի (այսուհետև՝ Ցանց) կողմից մշակված Ազգային Գործարար Օրակարգի(ԱԳՕ) ներկայացումը։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն Ազգային Գործարար Օրակարգի հետևյալ առաջնահերթությունները՝ ՓՄՁ քաղաքականության բարելավում, հարկային բարեփոխումներ, տեսչական բարեփոխումներ։
ՓՄՁ քաղաքականության բարելավման նպատակով որպես լուծում առաջարկվում է արդիականացնել ՓՄՁ դասակարգման չափանիշները, ներդնել ՓՄՁ ֆինանսավորման նոր չափանիշներ, պարզեցնել ՓՄՁ հանդիսացող իրավաբանական անձանց լուծարման գործընթացը։
Հարկային բարեփոխումների շարունակական իրականացման ուղղությամբ առաջարկվում է բարելավել եկամտային հարկի համակարգը, կիրառել հարկային եկամուտների բաշխման բարելավված մեխանիզմ, սահմանել արտոնություններ սկսնակ ՓՄՁ-ների համար։
Տեսչական բարեփոխումների համատեքստում Ազգային գործարար օրակարգը նախատեսում է ավարտին հասցնել տեսչական ստուգումների մասին նոր օրենսդրության մշակման աշխատանքները, ինչպես նաև տեսչական ստուգումների բողոքարկման գործընթացի կատարելագործում։
Բացի այդ, կներկայացվի Ազգային Գործարար Օրակարգի գործընթացի լավագույն միջազգային փորձը, ինչպես նաև կատարվելիքաշխատանքները դիրքորոշման վերաբերյալ փաստաթղթերի մշակման և պետություն-մասնավոր հատված փոխշահավետ երկխոսության զարգացման ուղղությամբ։
Ազգային գործարար օրակարգը (ԱԳՕ) հանդիսանում է փաստաթուղթ, որը ներառում է գործարարությանը վերաբերող արդի խնդիրներ և առաջարկվող լուծումներ պետություն-մասնավոր հատված երկխոսության միջոցով։
Գործարար Շահերի Պաշտպանության Ցանցը ոչ առևտրային կազմակերպությունների միավորում է, որի հիմնական նպատակն է համատեղ ուժերով աջակցել մասնավորձեռնարկատիրության զարգացմանը և բարեփոխումների իրականացմանը՝ պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության միջոցով։ Ներկայումս Ցանցը միավորում էթվով 18 գործարար և մասնագիտական միություններ, առևտրաարդյունաբերական պալատներ և գործարարությանն աջակցող այլ կազմակերպություններ։