Մեր Մասին

Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի հիմնադիր համագումարը կայացել է 2002 թվականին։
Պալատը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ “Առևտրաարդյունաբերական պալատների մասին” օրենքի, Երևանի ԱԱՊ-ի կանոնոադրության հիման վրա:
Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը աջակցում է փոքր, միջին և խոշոր ձեռնարկատիրությունների գործունեությանը, որոնց շրջանակները ներառում են գործարարության բոլոր ոլորտներն՝ արդյունաբերություն, ներքին և արտաքին առևտուր, գյուղատնտեսություն, ֆինանսական համակարգ և այլ ուղղություններ:

Ընդհանուր տեղեկատվություն

Այսօր Երևանի ԱԱՊ-ն հանդիսանում է բիզնես համայնքի խնդիրները լուծող, պետության հետ երկխոսություն վարող, բիզնեսի համաշխարհային տնտեսության ինտեգրման պայմաններ ստեղծող հարթակ: Երևանի ԱԱՊ-ն այն վայրն է, որը միավորում է մարդկանց` բերելով անկեղծ և կառուցողական երկխոսության: Ներկայումս Երևանի ԱԱՊ-ն սպասարկում է տարբեր կազմակերպա-իրավական ձևեր ունեցող ձեռնարկությունների:

ՀԽՍՀ առևարաարդյունաբերական պալատը (ԱԱՊ), արտասահմանյան երկրների հետ առևտրային, տնտեսական և գիտատեխնիկական կապերի զարգացմանն աջակցող կազմակերպություն է։
Ստեղծվել է 1960 թվականին (մինչև 1972 թվականը՝ հայկական հանրապետական առևտրի պալատ)։ Բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն էր (առաջինը՝ 1961 թվականին), գործադիրը՝ նախագահությունը։ ԽՍՀՄ արտաքին առևտրի մինիստրության, գիտության ու տեխնիկայի պետական կոմիտեի, մինիստրությունների ու գերատեսչությունների, արդյունաբերական ձեռնարկությունների հետ ընտրում և միջազգային տոնավաճառներ կամ ցուցահանդեսներ էր ուղարկում մեքենաներ, սարքեր, ժողվրդական սպառման ապրանքներ։
ՀԽՍՀ տարածքում կազմակերպում էր արտասահմանյան երկրների տարբեր ֆիրմաների միջազգային ցուցահանդեսներ։ Պալատը աջակցում էր արտասահմանյան գյուտերի և արդ․ նմուշների պատենտավորմանը, ինչպես նաև հանրապետության ձեռնարկությունների ապրանքանիշերի գրանցմանն արտասահմանում, կատարում ապրանքների փորձաքննություններ։
Պալատին կից գործում էին արդյունաբերության սեփականության պահպանման և որակի սեկցիաներ։ 1986-ին ՀՍՍՀ ԱԱՊ-ի անդամ էին 118 արդյունաբերական ձեռնարկություն, 27 ԴՀ հիմնարկ, 41 առևտրային, 6 շինարարական կազմակերպություն և այլն։