«ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններ» թեմայով քննարկում

Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը ս.թ. հունվարի 24-ին անցկացրեց «ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններ» թեմայով քննարկում, որին մասնակցում էին Պալատի անդամ հանդիսացող ընկերությունների ներկայացուցիչները։
Քննարկումը վարեց ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի ֆինանսական խորհրդատվության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շատվերովը, ով ներկայացրեց ՀՀ հարկային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների փաթեթը: Մասնավորապես անդրադարձ կատարվեց օրենսգրքում փոփոխությունների իրականացման ընթացակարգին, փոփոխությունների ազդեցությանը և կիրառման առանձնահատկություններին:
Քննարկման շրջանակներում գործարարների կողմից հնչեցին հարցեր, որոնց տրվեց մանրամասն և լիարժեք պատասխաններ: Մասնակիցները նաև ներկայացրեցին իրենց հուզող ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերվող խնդիրներն ու առկա խոչընդոտները, որոնք Պալատի կողմից մշակվելուց և համակարգելուց հետո ներկայացվելու են համապատասխան իրավասու մարմիններին: