ՀՀ գործարար համայնքի ներկայացուցիչները մասնակցել են ԵՏՄ վիդեոկոնֆերանսին

24.01.2018թ. ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի դահլիճում տեղի է ունեցել Եվրասիական Տնտեսական Միության վիդեոկոնֆերանսը, որին Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ մասնակցել են համապատասխան ոլորտի հայկական ընկերությունները:
Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են ամբողջ ԵՏՄ տարածքում դեղագործության, զարդագործության, ծխախոտագործության ոլորտներին առնչվող ապրանքների ապրանքանշումների միասնական մոդել ստեղծելու առաջարկները:
Հանդիպումը վարել են ԵՏՄ առևտրի նախարար Վ.Նիկիշինան և ԵՏՄ ներքին շուկաների, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Կ.Մինասյանը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու միասնական աշխատանքները և համագործակցությունը, առաջիկայում նախատեսելով ճշտգրտել ներկայացված առաջարկությունները: