ՀՀ ապրանքներ ներմուծողների համար սեմինար-քննարկում

Սույն թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԱՊ դահլիճում տեղի ունեցավ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 5-րդ բաժնի 16-րդ կետի վերաբերյալ, այդ թվում «զուգահեռ ներմուծումը» թեմայով սեմինար-քննարկում, որը կազմակերպել էր Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը ՀՀ Պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում: Քննարկմանը մասնակցում էին ոլորտին առնչվող պետական կառույցների՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարրության աշխատակազմի Մտավոր սեփականության գործակալության և չորս տասնայակից ավել ընկերությունների ներկայացուցիչներ:
Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Արտակ Միքայելյանն իր բացման խոսքում անդրադարձ կատարեց Պալատի կողմից սեմինար-քննարկմն կազմակերպման և տնտեսվարող սուբյեկտներին փոփոխությունների մասին իրազեկելու անհրաժեշտությանը: Նա նշեց, որ 2018թ-ի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտնելու «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 5-րդ բաժնի 16-րդ կետը, համաձայն որի՝ անդամ պետությունների տարածքներում կիրառվում է ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը:
ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի պետ Արա Աբգարյանը սեմինար- քննարկման ժամանակ մասնակիցներին մանրամասն ներկայացրեց մտավոր սեփականության օբյեկտների՝ մասնավորապես ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների գրանցման ընթացկարգերը և դրանց պահպանությունը և պաշտպանությունը ՀՀ-ում: Հավելեց նաև, որ ՀՀ-ում ի տարբերություն արտասահմանյան շատ պետությունների ապրանքային նշանների գրանցումը կատարվում է առավել արագ:
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի Մաքսային գործերի և մտավոր սեփականության պաշտպանության ընթացակարգի բաժնի պետ Գոհար Սահակյանն մասնակիցներին ներկայացրեց վերադաս մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրում մտավոր
սեփականության օբյեկտների գրանցման ընթացակարգերին և առանձնահատկություններին:
«Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության տնօրեն Արթուր Վարդերեսյանը խոսեց մտավոր սեփականության իրավատերերի իրավունքների պահպանության և պաշտպանության վերաբերյալ:
Սեմինար-քննարկման ընթացքում մասնակիցների կողմից հնչեցին երեք տասնյակից ավել հարցեր, որոնց պետական կառույցների ներկայացուցիչներին տվեցին մանրամասն և սպառիչ պատասխաններ: Բանախոսներն առաջարկեցին տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներին, որոնք տեղափոխում են վերադաս մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրում գրանցված ապրանքային նշաններով մակնշված ապրանքներ, նախապես ձեռք բերել ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնությունը կամ թույլտվությունը հետագայում հիշյալ ապրանքների տեղափոխման ժամանակ հնարավոր բարդություններից խուսափելու համար: