Սեմինար-քննարկում զուգահեռ ներմուծման վերաբերյալ

Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը ս.թ. դեկտեմբերի 8-ին ժամը 15:00 ՀՀ ԱԱՊ դահլիճում (Խանջյան 11, 2-րդ հարկ) Պալատի անդամ հանդիսացող Ընկերությունների համար, կազմակերպում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 5-րդ բաժնի 16-րդ կետի վերաբերյալ, այդ թվում «զուգահեռ ներմուծումը» թեմայով սեմինար-քննարկում: Քննարկմանը մասնակցելու են ոլորտին առնչվող պետական կառույցների ներկայացուցիչները:
Մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը, կամ զանգահարել Երևանի ԱԱՊ մինչև ս.թ. դեկտեմբերի 5-ը հետևյալ հեռախոսահամրով՝ (+374 60) 48 49 13:
Հայտնում ենք, որ սեմինար-քննարկմանը կարող են մասնակցել միայն նախապես գրանցված Պալատի անդամ հանդիսացող ընկերությունների ներկայացուցիչները: