«Բուժհիմնարկների արդի իրավական խնդիրնեդեր» թեմայով սեմինար-քննարկում

2018թ-ի հունվարի 26-ին ՀՀ ԱԱՊ-ի դահլիճում տեղի ունեցավ «Բուժհիմնարկների արդի իրավական խնդիրնեդեր» թեմայով սեմինար-քննարկում, որը կազմակերպել էր Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը:
Բացման խոսքով հանդես եկավ Երևանի ԱԱՊ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արտակ Միքայելյանը:
ՀՀ Առողջապահության նախարարության Իրավաբանական վարչության պետ Էմին Ավետիսյանը կարևորեց միջոցառման անցկացման անհրաժեշտությունը և մասնակիցներին ներկայացրեց ՀՀ ԱՆ-ի կողմից իրականացվող բարեփոխումները:
Միջոցառման բանախոսներն էին՝ Սասուն Շահնազարյանը և Միքայել Ավետիսյանը, ովքեր առողջապահության ոլորտում ունեն ավելի քան տասը տարվա իրավաբանական (փաստաբանական) փորձառություն: Բանախոսների կողմից ներկայացվեցին բժիշկների և պացիենտների իրավունքների և պարտականությունների արդի իրավական խնդիրները: Մասնավորապես անդրադարձ կատարվեց բուժհիմնարկների պարտավորություններին, բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման պարտադիր լինելուն, հիվանդի նկատմամբ բժշկական միջամտություն կատարելու, բժշկական գաղտնիքի հրապարակման հետ կապված ՀՀ օրենսդրությամբ սահմանված խնդրահարույց հարցերին:
Սեմինար-քննարկման ընթացքում տեղի ունեցավ նաև ինտերակտիվ քննարկումներ արդի իրավական խնդիրների շուրջ: