Արբիտրաժային դատարան

Արբիտրաժի մասին

Ժամանակակից աշխարհում մեծ տարածում ունի գործարարների միջև ծագած վեճերի՝ Արբիտրաժի քննությանը հանձնելու սովորույթը։ Համաշխարհային պրակտիկայում այդպիսիք հանդիսանում են առևտրաարդյունաբերական պալատներին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանները: Հայաստանում 2006թ-ին ընդունվել է օրենք «Առևտրային Արբիտրաժի մասին», որի համաձայն 2007թ-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից ստեղծվել է Արբիտրաժային դատարանը։

Արբիտրաժի նպատակը

Արբիտրաժի իրականացման նպատակն է առանց անհարկի ձգձգումների և ծախսերի ստանալ անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կողմից վեճերի արդարացի լուծում։ Գործարար միջավայրում միջազգային պայմանագրեր կնքելիս մեծանում է գործընկերների պատասխանատվության աստիճանը: Տվյալ դեպքում կողմերը որոշում են պայմանագրի պայմանները, իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև հնարավոր վեճերի լուծման կարգը, ինչն օգնում է հարթել կողմերի միջև ծագած տարաձայնությունները:

Արբիտրաժային դատարանի ստեղծումը

Համաձայն «Առևտրային արբիտրաժի մասին», «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքների դրույթների, ինչպես նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության 2007թ. ապրիլի 3-ի թիվ 04/2007 որոշմամբ հիմնադրվել է «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային դատարան» հիմնարկ: Արբիտրաժային գործընթացը հիմնվում է կողմերի միջև կնքված պայմանագրում ամրագրված համապատասխան արբիտրաժային վերապահման և կամ արբիտրաժային համաձայնության վրա։  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից հաստատվել է արբիտրների կազմը, որտեղ ներառված արբիտրներն ընտրված են թափանցիկ հիմունքներով: Այդ ընտրության համար հիմք է հանդիսացել թեկնածուների գիտելիքների հարուստ պաշարը, նրանց կարողությունները և բիզնեսի բնագավառում կուտակած փորձը:

Արբիտրաժի ընդդատությունը (ենթակայությունը) 

Արբիտրաժային գործընթացը հիմնվում է կողմերի միջև կնքված պայմանագրում ամրագրված համապատասխան արբիտրաժային վերապահման և/կամ արբիտրաժային համաձայնության վրա։ Երբ վեճի կողմերը գրավոր համաձայնության են գալիս դիմելու արբիտրաժային դատարան, նրանց հայցը դառնում է ընդդատյա արբիտրաժի քննությանը: Այստեղ կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը լիովին տեղյակ լինեն իրենց վեճը արբիտրաժ տանելու հետևանքների մասին և հասկանան, թե ինչպես է ընթանում արբիտրաժային գործընթացը (կանոնակարգ)։

Առևտրային հասկացություն 

“Առևտրային արբիտրաժի մասին\” ՀՀ օրենքի իմաստով \”Առևտրային\” հասկացությունը ներառում է առևտրային բնույթի բոլոր հարաբերությունները` ինչպեu պայմանագրային, այնպեu էլ ոչ պայմանագրային: Առեւտրային բնույթի հարաբերությունները մասնավորապես ներառում են հետևյալ գործարքները`

  • բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև կնքված, ապրանքների ու ծառայությունների մատակարարման եւ փոխանակման առեւտրային ներկայացուցչության կամ գործակալման
  • ֆակտորինգի
  • վարձակալության
  • աշխատանքների կատարման
  • խորհրդատվության
  • նախագծման
  • լիցենզային
  • ներդրման
  • ֆինանսավորման
  • ապահովագրության
  • շահագործման կամ կոնցեսիայի
  • համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական, ձեռնարկատիրական համագործակցության այլ ձեւերի
  • ծովային,oդային, երկաթուղային եւ ավտոմոբիլային փոխադրումների

Արբիտրաժային դատարանի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել  http://www.arbitrage.am կայք։ ՀՀ Ազգային ժողովի կողմից  1997թ. նոյեմբերի 18-ին որոշում է ընդունվել միանալ 1958 թվականի հունիսի 10-ին Նյու Յորք քաղաքում ստորագրված` \”Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին\” կոնվենցիային։