Առավելություններ

Ինչ է տալիս Երևանի ԱԱՊ-ին անդամակցությունը ?
2002թ-ին hիմնադրված Երևանի ԱԱՊ-ն այժմ հանդիսանում է բիզնեսի միավորման կենտրոն: Պալատի մշտական անդամներից են 1200 տարբեր կազմակերպա -իրավական ձևեր ունեցող ընկերություններ:
Երևանի ԱԱՊ-ի անդամության առավելությունները

  • ԱԱՊ-ն միավորում է ավելի քան 1200 կազմակերպություններ, ինչպես նաև մատուցում է խորհրդատվական ծառայություններ: Երևանի ԱԱՊ-ի անդամները խորհրդատվական ծառայություններ ստանալուց, հնարավորություն ունեն օգտվելու Ճկուն զեղչային համակարգից:
  • ԱԱՊ-ին անդամակցելը ոչ միայն շահավետ է, այլ նաև պատվաբեր է : Պալատին անդամակցությունը ամբողջ աշխարհում գնահատվում է որպես ձեռնարկության կայունության և հուսալիության ճշմարիտ հատկանիշ:
  • Մասնակցելով ԱԱՊ-ի կողմից կազմակերպված օրենսդրական նախագծերի և պատրաստվող որոշումների քննարկմանը, դուք հնարավորություն եք ստանում մասնակցելու ձեռնարկատիրության զարգացմանը:
  • Մասնակցելով ՀՀ ԱԱՊ-ին կից ստեղծված խորհուրդների աշխատանքների քննարկմանը,դուք ստանում եք հրատապ տեղեկատվություն և ընդլայնում եք պոտենցիալ բիզնես գործընկերների շրջանակը:
  • Տեղեկացնելով գործարար կյանքի կարևոր իրադարձությունների մասին ` Պալատը տալիս է Ձեզ հնարավորություն անմիջապես մասնակցել գործարար հանդիպումներին և բանակցություններին Հայաստանի և արտերկրի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
  • Պալատի կյանքին ակտիվ մասնակցող ձեռնարկությունները և կազմակերպությունները արժանանում են ԶԼՄն-րի հատուկ ուշադրությանը :
  • Ընկերության մասին տեղեկատվության տեղադրումը Երևանի ԱԱՊ-ի և ՀՀ ԱԱՊ-ի կայքերում տալիս են պալատի անդամներին իրենց ներկայացնելու բացառիկ հնարավորություն և կազմակերպել համագործակցություն ձեռնարկությունների հետ ամբողջ աշխարհում:
  • Երևանի ԱԱՊ-ի անդամները օգտվում են պալատի տեղեկատու բազայից:
  • ԱԱՊ-ն բացառիկ առավելություններ տվող համակարգ է: Միայն այստեղ դուք կստանաք ռեալ օգնություն բիզնեսի կազմակերպման,աջակցման և զարգացման գործում:
  • Երևանի ԱԱՊ-ի անդամները հնարավորություն ունեն դուրս գալ Հայաստանի մարզեր և արտերկիր, իսկ դա նշանակում է, որ Ձեր առևտրային առաջարկությունները կարող են քննարկվել ցանկացած օտարերկրյա ԱԱՊ-ում: