Անդամակցություն

Համաձայն ՙԱռևտրաարդյունաբերական պալատների մասին՚ ՀՀ օրենքի ` Պալատին անդամակցելը կամավոր է: Երևանի ԱԱՊ-ին կարող է անդամակցել գրանցում ստացած յուրաքանչյուր իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր:
Հարգելի Երևանի ԱԱՊ-ի անդամներ, պալատի լոգոն դուք կարող եք տեղադրել ինտերնետի Ձեր կայքում ` դրանով իսկ հաստատելով ՀՀ ԱԱՊ համակարգին պատկանելությունը: Տեղադրման հետ կապված հարցերով դիմեք պալատ:
Պալատին անդամակցած ձեռնարկությունը ստանում է հնարավորություն ընդլայնելու իր գործունեությունը, նաև տնտեսական կապերը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում գործող ձեռնարկությունների հետ:
Պարբերաբար կազմակերպվում են Երևանի ձեռնարկությունների արտադրատեսակների ցուցադրություններ, ինչպես պալատում, այնպես էլ միջռեգիոնալ ցուցահանդեսներում:

Պալատին ադամակցելու համար իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները ԱԱՊ ներկայացնում են հետևյալ փասթաթղթերը

  • ԱԱՊ անդամության դիմում
  • համաձայնագրի 2 օրինակ